Լավ էլի, իրոք իմ մոտ էդ արտահայտությունը ճիշտ չստացվավ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») կողմից լրագրողներին հայհոյելու փաստի առնչությամբ տված իր մեկնաբանությանը:

Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է: Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա եւ ստորագրահավաք էին կազմակերպել, որին միացել էին նաեւ պատգամավորներ: Լրագրողները պատրաստվում են դիմել նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով:  Այս առնչությամբ հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները կոչ անելով ՀՀԿ-ին հորդորել Մհեր Սեդրակյանին վայր դնել մանդատը:

Այս առնչությամբ, Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Ո՞վ ա լսել, որ քֆուր ա տվել, ես չեմ լսել: Այ մարդ, Սեդրակյանը կուլտուրական մարդ ա: Բիձա մարդ ա, մեկ-մեկ կարողա փստացնի էլ, ոչինչ: Բիձա մարդ է ընկել ձեռներդ, կերեք էդ մարդուն: Մեծ մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա, ոչինչ»:

Բիձա մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա. Սեյրան Սարոյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին