Ավելի քան 4 ամիս շարունակ Հայաստանում ոչ պարենային արտադրանքի շուկան մնում է առանց հսկողության. չի գործում Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը։ Այս մասին փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Անդրադառնալով ՌԴ սպառողական շուկայում «Ռոսկոնտրոլի» հրապարակած վտանգավոր ապրանքների ցուցակին՝ Պիպոյանը հիշեցրել է, որ խախտումները հայտնաբերվել են ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների շուկայում՝  մաքրող եւ լվացող միջոցներ, կոսմետիկա, ինչպես նաեւ կաթնամթերք ու մսամթերք, գազավորված խմիչքներ։ «Պարտադիր չէ, որ Ռուսաստանում  հայտնաբերված սպառնալիքները լինեն նաեւ Հայաստանում։ Սակայն, ցավոք, ելնելով նախազգուշական միջոցներից, մենք չնեք կարող պնդել, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Պիպոյանը։