«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ն Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ Հայաստանում Համաշխարհային քվեստերի շարք կանցկացնի։

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի խոսնակ Լիանա Ազոյանը, «Համաշխարհային քվեստեր 2016» նախագիծը միավորում է աշխարհի տարբեր քաղաքների ներկայացուցիչներին, որտեղ երիտասարդ ռուս հայրենակիցներ են ապրում։ Երեւանը նույնպես մասնակցում է։

Միջոցառումը կկայանա փետրվարի 27-ի կեսօրին Ազատության հրապարակում։

«Համաշխարհային քվեստեր 2016»-ը երիտասարդական նախագիծ է, որը իրականացվում է Ռուսաստան, Ավստրիա, Նորվեգիա նախաձեռնողական խմբի կողմից։ Նշենք, որ Քվեսթը հետաքրքիր խաղ է եւ գիտելիքներ ստանալու միջոց» Երեք խաղերի ավարտին որոշվելու է հաղթողը, որը Բուլղարիայում կմասնակցի «Մենք աշխարհում խաղաղության կողմնակից ենք» երիտասարդական փառատոնին, որը կկայանա 2016թ. օգոստոսին։