Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Սիրիաի նախագահ Բաշար Ասադը հայտնել է երկրում հրադադարին աջակցելու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը  Կրեմլի հայտարարությունը։

Հաղորդվում է, որ Ասադը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի  հայտարարությունը գնահատել է որպես կարեւոր քայլ կարգավորման ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիայի ճգնաժամի տարբեր բնագավառները։