ՀՀ քննչական կոմիտեում 2016 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր քաղաքի Երկաթուղային կայարանի կենտրոնական գլխամասի 13-րդ սլաքային փոխադրիչից 8 մետր հեռավորության վրա` ակոսի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դիակ։
Արտաքին զննությամբ պարզվել է, որ դիակի գլխի, դեմքի, որովայնի, կոնքի եւ աջ ոտքի հատվածները վնասված են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ` դիակի ինքնությունը, մահվան եւ վնասվածքների պատճառը պարզելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորում, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորի կայարանամերձ հատվածում, երեկոյան ժամը 18:00-ի սահմանում, կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել:
Հոշոտված կնոջ ինքնությունը ճշտվում է: Չի բացառվում, որ գտնված դիակը ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող 1963թ. ծնված Տատյանա Ի-ինն է, սակայն դիակի ճանաչում հարազատների կողմից դեռեւս չի իրականացվել:





























