Հայաստանում օտարերկրացիներին կվերադարձնեն անգամ ավելի քան 3 մլն դրամի չափով գնումների ԱԱՀ-ն։ Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Դրամարկղային գործողությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Օտարերկրացիների համար tax free վաճառքը Հայաստանում գործում է 2014թ. մարտից։ 100 հազար դրամ եւ ավելի գնումներ անելու դեպքում օտարերկրացիները Հայաստանը լքելիս (օդանավակայաններում, անցակետերում) ԱԱՀ-ն հետ ստանալու հնարավորություն են ստանում, եթե ապրանքի հետ նրանց ԱԱՀ-ն վերադարձնելու կտրոն են տալիս։ Ընդ որում, կանխիկով գնած ապրանքի գինը չպետք է գերազանցի 3 մլն դրամը։ Օրինագիծն առաջարկում է հանել այդ սահմանափակումը։

ԱԱՀ-ն չի վերադարձվում մինչեւ 100 հազար դրամի չափով գնումներ կատարելիս, ինչպես նաեւ ծխախոտի, դեղորայքի դեպքում։