Երեւանի Բաղրամյան պողոտայում փետրվարի 20-ին վրաերթի ենթարկված 77-ամյա Լեւոն Ասլանյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր է մնալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ին տեղեկացրին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից՝ նշելով, որ Լեւոն Ասլանյանը միացված է արհեստական շնչառության ապարատին, նա անգիտակից է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեւոն Ասլանյանը ունի գանգուղեղի վնասվածք:




























