Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է թուրքական ընկերության նկատմամբ խաբեբայության մեջ։

Ինչպես հայտնում է Report–ը, թուրքական Gedik Holding ընկերության ղեկավարությունը Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությանը դիմում է ներկայացրել այն մասին,  որ Սիյավուշ անունով տղամարդը չարաշահելով իրենց վստահությունը, 129 607 դոլարով էլեկտրականություն ու շիննյութեր է գնել ու չի վճարել գումարը։

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։