Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք,  որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: 

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 6, յուրացման` 2, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով  16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: