Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 42-ամյա Գագիկ Ա.-ն Այգեշատ գյուղի 2 առանձնատներում ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 17-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել երկու առանձնատներում ու կից օժանդակ շինություններում. տներից մեկի նկուղից հայտնաբերվել է 50 մետր երկարությամբ դետոնացիոն քուղ:
Նշանակավել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























