Եթե Վարդան Օսկանյանը կստեղծի կուսակցություն, ես միայն կողջունեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով, Վարդան Օսկանյանը բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու:
«Վարդան Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին եւ ընդհանրապես իրավիճակին՝ ամբողջությամբ վերցրած, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցությու ստեղծելու: Եթե նա կստեղծի կուսակցություն, ես միայն կողջունեմ»,-ասել է նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է՝ անդամակցել այդ կուսակցությանը, եթե այն ստեղծվի, Ստեփան Մարգարյանը պատասխանել է. «Ես այդ հարցին կպատասխանեմ այն ժամանակ, երբ կստեղծվի, կամ գոնե կհայտարարի դրա մասին»:




























