Այսօր անվանի թարգմանիչ, գրող,  հրապարակախոս Սամվել Մկրտչյանը կդառնար 57 տարեկան։ Անվանի թարգմանչի ծննդյան օրը լույս է տեսել Սամվել Մկրտչյանի՝ 23 տարեկանում Շեքսպիրից արած առաջին թարգմանությունը՝ «Միջամառային գիշերվա երազը»։ Սամվելը մտադիր էր այն տպագրել 2015-ին, սակայն չհասցրեց։     

Գրքի խմբագիրն է Հակոբ Մովսեսը։ Այսօր, Սամվել Մկրտչյանի ծննդյան օրը,  Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել եւ  է ցուցադրելու է «Բաբելոնյան դռներ բացողը» ֆիլմը՝ նվիրված տաղանդավոր մարդուն։