Քաղաքացիական ակտիվիստ, կալանավորված Վարդգես Գասպարիին  այսօր՝ փետրվարի 24-ին, տեղափոխել են «Նորք» հոգեբուժարան՝ դատահոգեբանական փորձաքննության:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, նշեց, որ ինքը դեռ ոչ մի բանից տեղյակ չէ եւ առավոտյան է տեղեկացել, որ ամուսնուն հոգեբուժարան տեղափոխելու համար քննիչը միջնորդություն է ներկայացրել:

Նշենք, որ փետրվարի 19-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին  մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: