Ստամբուլի հայկական «Մարալ» պարի համույթը Ստամբուլում առաջին անգամ բեմադրելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը»։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում 2016-ի մարտի 1-ին, 18-ին եւ ապրիլի 1-ին, Աթաթուրքի անվան մշակույթային կենտրոնում «Մարալ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անի Իփեքքայայի ղեկավարությամբ բեմադրվելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը։
Նշվում է, որ ներկայացման մեջ խաղալու են 50 դերասան եւ պարողներ եւ օգտագործվելու են հատուկ կարված հագուստներ, ինչպես նաեւ բազմաթիվ աքսեսուարներ։



























