Հայաստանում ոչ հեռու ապագայում կարող է բնակարանաշինության գործարան հայտնվել հասանելի կոնստրուկացիաներով։ Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում ասել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով Վանաձորի մեծամասնական պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։

Նախարարը նշել է, որ միայն Վանաձորում կա 3-րդ աստիճանի վթարային 84 շենք, իսկ հարեւան Շիրակի մազում՝ մոտ 100-ը։  Վթարային շենքեր կան մյուս մարզերում։ Նրա խոսքով՝  խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է դառնալ նշված գործարանը, որի բացումը հնարավոր է շատ շուտով։ Ապագա գործարանի ներկայացուցիչները արդեն հանդիպել են Կառավարության անդամների հետ։