Մոսկվայի 31-ամյա բնակիչ Ելենա Զ․-ն ու պետերբուրգցի 20–ամյա ուսանողուհին Հայրենիքի պաշտպանի օրն էին նշում Մոսկվայի կենտրոնում գտնվող «Կապրիզ» տղամարդկանց սթրիփթիզ ակումբում։ Ակումբի կին այցելուները վիճել են պարողներից մեկի ուշադրության համար։ Հետո էլ սկսել են քաշքշել իրար։

«Ակումբից հիվանդանոց է տեղափոխվել Ելենա Զ․-ն, նրա ականջը կծել էին, ստիպված ենք եղել անդամահատել այն,- հայտնել է օպերատիվ ծառայություններում LifeNews –ի աղբյուրը,- Վիրահատությունից հետո Ելենան խնդրել է, որ իրեն տուն թողնեն, ասելով որ ոգելիցի ազդեցության տակ էր»։

Մոսկվայում բնակվող կնոջ վրա հարձակման մեջ կասկածվող պետերբուրգցի աղջիկը  մոտ ժամանակներս ցուցմունքներ կտա իրավապահ մարմինների աշխատակիցներին։