Հայաստանում Խնայբանկի ավանդների փոխհատուցման իրավունքի ժառանգաբար փոխանցելը փոխհատուցվում է միայն որոշակի հանգամանքներում։ Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԲՀԿ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ փոխհատուցումը ժառանգություն թողել հնարավոր է միայն այն դեպքում, եթե ստացողը հայտնվել է վճարումների ցուցակում, բայց չի ապրել այնքան, մինչեւ ստանա այն։
Նշենք, որ ցուցակները կազմում են ամեն ամիս։ Ընդհանուր ցուցակից հերթագրված ստացողները հայտնվում են «նեղ» ցուցակում։ Այսինքն՝ փոխհատուցումը հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե սպասողների ցուցակում հայտնված մարդը հայտնվել է «նեղ ցուցակում», բայց մահացել է այդ մեկ ամսվա ընթացքում, երբ պետք է ստանար գումարը։




























