Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին արդեն մի քանի օր է՝ հացադուլի եւ ջրադուլի մեջ է, բողոքում է իրեն անհիմն կալանավորելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը: Տիգրան Եգորյանի խոսքով,Գասպարիին առանձին խուց չեն տեղափոխել եւ նա այնպիսի խցում է, որտեղ կան քրեական տարեր եւ նրան պարբերաբար խոշտանգումների են ենթարկում:
Տիգրան Եոգրայանի խոսքով, Վարդգես Գասպարիին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու համար տեղափոխել էին «Նորքի» հոգեբուժարան, սակայն փորձաքննության անցկացումը հետաձգվել է եւ նրան նորից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:





























