Դամասկոսը կարծում է, որ Սիրիայում շարունակվող ճգնաժամի համար մեղավոր  են ԱՄՆ-ը եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում  իր դաշնակիցները, ասված է Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարարության հայտարարության մեջ: 

«Միացյալ Նահանգները եւ նրանց տարածաշրջանային դաշնակիցները պատասխանատվություն են կրում սիրիական ճգնաժամի սկսվելու եւ շարունակվելու համար: Սա տեղի է ունեցել ահաբեկչությանը նրանց չընդհատվող աջակցության հետեւանքով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի իրենց դերը կատարելու անկարողության պատճառով, մասնավորապես Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի կողմից բխող  ահաբեկչության նկատմամբ ահաբեկչության դեմ պայքարի մասին որոշման կիրառության համատեքստում: Սիրիայի ժողովուրդը, որը ձգտում է հնարավորինս արագ վերջ դնել ընթացիկ ճգնաժամին եւ հասնել երկրի յուրաքանչյուր շրջանում անվտանգության վերականգնմանը, այժմ, ինչպես երբեք, լի է վճռականությամբ հաղթելու ահաբեկչությանը, պահպանելու Սիրիայի միասնականությունը եւ ինքնիշխանությունը», — ընդգծել են Սիրիայի ԱԳՆ-ում: