ՌԴ Պաշտպանության նախարարության ստեղծած՝ Սիրիայում հրադադարի համակարգման կենտրոնն արդեն ստանում է առաջին դիմումները։ Այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա մի դեպք չէ, արդեն կան տասնյակ դիմումներ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ կենտրոնն արդեն ավելի քան 10 դիմում է ստացել Սիրիայի տարբեր շրջաններից։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման համակարգող կենտրոն է ստեղծել Հմեյմին ավիաբազայում։ Կոնաշենկովի խոսքով՝ կենտրոնը ստեղծվել է փետրվարի 22-ին ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների համաձայն։
Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ ՌԴ-ն, Սիրիայում հրադադարի հաստատման համաձայնագրի համաձայն, Մոսկվայում ԱՄՆ ռազմական կցորդին է հանձնել թեժ գծի բոլոր կոնտրակտները, սակայն դեռեւս պատասխան չի ստացել։




























