Տրամադրությունս աշխատանքային է։ Այս մասին փետվարի 24-ին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով իր վերջին խոսքի մասին լրագրողների խնդրանքին ( նախարարը հեռանում է, որովհետեւ ՀՅԴ –ն մտնում է իշխանական կոլաիցիա ու պորտֆելների վերաբաշխում է սկսվել)։ « Ի՞Նչ տրամադրություն ունեմ։ Աշխատանքային»,- հայտնել է նախարարը, որից հետո հեռացել է։
Նշենք որ ՀՀԿ եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հռչակագիրը պետք է ստորագրվի մեկ ժամվա ընթացքում։ ՀՅԴ-ն պետք է ստանա կրթության ու գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման նախարարների պորտֆելները։





























