ՌԴ օդատիեզերական ուժերի օդանավերը նախկին ռեժիմով ավիահարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին, որոնց չի վերաբերում հրադադարի համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։
«Հատկապես ուզում են ընդգծել, որ հրադադարի հաստատման մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը չի տարածվում ԻՊ, «Ջաբհաթ ան Նուսրա» եւ ՄԱԿ ԱԽ-ի կողմից ահաբեկչական ճանաչված մյուս խմբավորումների վրա։ Ադ պատճառով ՌԴ օդատիեզերական ուժերի օդանավերը նախկին ռեժիմով ավիահարվածներ են հասցնում այդ խմբավորումների դիրքերին»,- ասել է Կոնաշենոկվը։





























