Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ստեղծած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։
Թուրքական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մեղադրել է Սիրիայում ահաբկիչներին աջակցելու մեջ։ Դեմիրթաշը Էրդողանի ստեղծած կուսակցությունն անվանել է «Իսլամական պետության» քաղաքական թեւ։





























