Թուրքիայի Մերսին նահանգի դպրոցներից մեկում տնօրենը դասից ուշացող աշակերտին կոչ է արել նման ազդրերով դուրս գալ մայրուղի։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Տարսոնի լիցեյներից մեկի 16-ամյա աշակերտուհին ուշացել է դասից եւ հատուկ թույլտվություն խնդրել փոխտնօրեն Մ.Է.Յ.-ից, սակայն փոխտնօրենին դուր չի եկել աշակերտուհու կարճ շրջազգեստը։ Նա հեգնական դիմել է աշակերտուհուն. «Այդ ազդրերով դուրս արի մայրուղի»։
Նշվում է, որ փոխտնօրենի այս խոսքերը լսել են նաեւ բակում գտնվող այլ աշակերտներ։
Աշակերտուհու ընտանիքը դպրոցի փոխտնօրենի դեմ դատական հայց է ներկայացրել։


























