ԱՄՆ-ը չի նախատեսում Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել: Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Անվտանգության գոտիներն անվտանգ չեն լինի: Եթե վերցնենք Սիրիայի մի մասըւ, ո՞վ է անվտանգություն ապահովելու: Ով է կանխելու գրոհայինների հայտնվելը, Սիրիայի բանակի գործողությունները: Կանխել այն, որ ռուսները օդին ինչ-որ բաներ են նետում»,-ասել է Քերրին ԱՄՆ սենատում լսումների ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա հիշեցրել է Պենտագոնի գնահատականների մասին, որոնց համաձայն Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու համար պետք է այնտեղ 15-30 հազար զինվորական ունենալ: «Դուք պատրա՞ստ եք համաձայնություն տալ դրան»,-հարցրել է նա օրենսդիրներին:

ԱՄՆ պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ «անվտանգության գոտիների մասին խոսակցություններն իրականության հետ ոչ մի աղերս չունեն»: