«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մի տեսակ կա, որը հիմնավորապես չի ընդունում Դաշնակցությանը, ինչ էլ անի՝ չի ընդունի», ասել է ԱԺ պատգամավոր, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը։

«ՉԻ» - Ռուբեն Հակոբյանն, իհարկե, իրավացի է: Պարզապես մոռացել է ասել, որ այդ «մի տեսակը» ՀՀ ազգաբնակչության 95 տոկոսն է։ Դաշնակցությունն իշխանություն է եղել 5 տոկոսից ավելի չի ստացել, ընդդիմություն է եղել էլի 5 տոկոսից ավելի չի ստացել, այսինքն՝ պրոբլեմը Դաշնակցությունն է, եւ ոչ թե մարդու «մի տեսակը»։

Պարզ ասած՝ կուսակցության մի տեսակ կա, որին ոչ մի նորմալ ժողովուրդ երբեք 5 տոկոսից ավելի ձայն չի տա։ Եվ իսկապես էլ ոչ մի նշանակության չունի, թե տվյալ պահին ինչ է անում այդ կուսակցությունը: Կյանքում էլ է այդպես՝ անհույս թմրամոլներին ու խաղամոլներին հասարակությունը երբեք չի ընդունում։ Եթե անգամ նրանք կիրակի օրերը սարյակի բներ են սարքում եւ տատիկներին օգնում են անցնել փողոցը։ Չնայած՝ դրանք միանգամայն գովելի արարքներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում