Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը դեռեւս չգիտի, թե պաշտոնանկ արվելուց հետո ինչով է զբաղվելու:

«Իմ ազատման հարցը քննարկվելու է այսօր Կառավարության նիստում: Թե հետո ինչով եմ զբաղվելու, դեռեւս հայտնի չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետը, որն իր պաշտոնը զիջելու է ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին:

Ֆելիքս Ցոլակյանը վստահեցրեց, որ ինքը կիսատ գործեր նոր մարզպետին չի թողնում, թեեւ դեռեւս կան շատ անելիքներ:

«Բնականաբար, անելիքներ կան, որոնք փոխանցելու եմ: Գործեր շատ կան»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին երեկոյան ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՀՅԴ-ին են տրվել էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ զարգացման, կրթության եւ գիտության նախարարների, ինչպես նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պաշտոնները: