Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են «Mercedes C180» մակնիշի 96 ML 900 (վարորդ 28-ամյա Ա. Հ.) եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 35 OV 402 (վարորդ 54-ամյա Մ. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ քաղաքացի 50-ամյա Ա. Գ.-ն տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսնքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:





























