Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի խնդրի կարգավորման հարցով։ Առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը եւ միջազգային օրակարգում դրված թեմաները։ Առաջնորդները կարծիքներ են փոխանակել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ՝ ընդգծելով Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման  մասին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր կառավարական զորքեը մեծ թվով ադրբեջանցի գրոհայիններ են ոչնչացրել։