Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում շնորհավորել է դաշնակցական նոր նախարարներին։
«Ինչպես ձեզ հայտնի է, մենք ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ քննարկումներ ենք տարել, որոնց ընթացքում որոշում է կայացվել քաղաքական համաձայնագիր կնքել։ Այդ կապակցությամբ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է եւ Կառավարության անդամ դարձել Արծվիկ Մինասյանը, կրթության եւ գիտության նախարար է դարձել Լեւոն Մկրտչյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը։ Շնորհավորում ենք նրանց եւ հաջող աշխատանք ենք մաղթում։ Բացի այդ, Արմեն Երիցյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ Շնորհավորում ենք նաեւ Երիցյանին»,- ասել է վարչապետը։




























