Մոսկվան Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողությունները ագրեսիա է համարում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:
«Անկարան խորացնում է իրավիճակը թուրք- սիրիական սահմանին, սադրանքների դիմում: Չնայած դրանք արդեն ոչ թե սադրանքներ են, այլ մեծ հաշվով՝ ագրեսիա»,- ասել է նա: Անդրադառնալով Թուրքիայի ընդհանուր քաղաքականությանը՝ Զախարովան հիշեցրել է, որ փորձագետները հակված են համարելու, որ Անկարան փորձում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը:
«Եթե այդպես է, ուզում եմ հիշեցնել, թե ինչ հետեւանքներ ունեցավ Օսմանյան կայսրությունը եվրոպական երկրների համար, որոնք հիմա լռում են, ու գնահատական չեն տալիս Անկարայի այս կամ այն գործողություններին»,- ասել է Զախարովան:




























