Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը ձգձգվում է Արաքս գետի ջրի մակարդակի նվազման պատճառով։ Այս մասին փետրվարի 25-ին Կառավարության նիստում ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Նրա խոսքով՝ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության նախագիծը վերանայվում է դրա հզորությունը մինչեւ 100 ՄՎտ նվազեցնելու առումով։ Կփոքրացվի նաեւ թունելի տրամագիծը։ Փոխնախարարը նաեւ հիշեցրել է, որ ՀԷԿ-ի շինարարությունը իրականացվելու է իրանական ներդրումներով։