Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում գտնվող ընկերություններից 2016թ. նախատեսվում է 7,3 մլրդ դրամի մուտք պետական բյուջե: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում ասաց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Հանձնաժողովի տիրույթում գտնվող ընկերություններն ապահովում են զգալի մուտքեր պետական բյուջե: Լիցենզիաների, տուրքերի, ռադիոհաճախականությունների տրամադրման եւ օգտագործման վճարների շնորհիվ 2015թ.-ին բյուջե մուտք է եղել 6,5 մլրդ դրամ, որից միայն 5,4 մլրդ դրամը` ռադիոհաճականությունների օգտագործման եւ թույլտվության տրամադրման համար: 2016թ.-ին նախատեսվում է 7,3 մլրդ դրամի մուտք»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նշենք, որ Նազարյանը խորհրդարանում ներկայացնում է Հանձնաժողովի 2016թ. գործունեության ծրագիրը: