Մերձավոր արեւելքի խնդիրների լուծումը հաջողությամբ չի ավարտվի, եթե ահաբեկիչներին որպես «պեշկա» օգտագործեն աշխարհաքաղաքական խաղերում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային ակումբի Մերձավոր արեւելքի խնդիրներին նվիրված նիստի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
«Իրավիճակի հետագա հետընթացը լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային ճարտարապետության համար,- ասված է ուղերձում, որը ակումբի մասնակիցներին ընթերցեց Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը,- Ակնհայտ է, որ իրավիճակի կայունացումն անհնար է առանց ահբեկչական սպառնալիքի՝ առաջին հերթին ԻՊ-ի ոչնչացման : Բնականաբար նման աշխատանքները հաջողությամբ չեն պսակվի, եթե չդադարեն աշխարհքաղաքական խաղերում ահաբեկիչներին որպես «պեշկա» օգտագործելու փորձերը»:




























