ՀՀ կառավարությունը փետրվարի 25-ի նիստում ընդունեց Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ ընկած տարածքների նկատմամաբ հանրային գերակա շահը։

Կառավարության որոշման մեջ ասվում է, որ այդ շրջանի շենքերը չեմ համապատասխանում ժամանակակից հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ նորմերին։ Օտարումից հետո այնտեղ կսկսվի «Հին Երեւան» նախագծի իրականացումը։

Հիշեցնենք, որ «Հին Երեանի» ներդրողը շվեյցարահայ Վարդան Սիրմակեսն է։ Նախագծի համաձայն՝ Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ ընկած հատվածում ցածրահարկ շենքեր կառուցել։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախագծում ներդրումները կարող են կազմել 120-130 մլն դոլար։