Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ Սերգեյ Լոքյանը Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդին է: