ՀՀ կառավարությունը քննարկել է վերաքննիչ դատարանում գործի ընթացակարգում նոր ապացույցներ ներկայացնելու մասին օրինագիծը։ Վարչական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որը կազմել էին ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների պատգամավորները, քննարկվել է փետրվարի 25-ի նիստում։

Հայաստանի արդարադատության նախարարությունն արդեն մշակել է Վարչական-դատավարության  օրենսգրքի նախագիծը, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքում գործով նոր ապացույցներ ընդունելու համար այն պետք է ոչ միայն հայտնի լինի կողմերից մեկին, այլ ներկայացվի դատարանում։ Դրանից ելնելով՝ օրինագծում առաջարկում են նշել, որ գործի կողմը պետք է հիմնավորի, որ այդ ապացույցը գոյություն է ունեցել ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացնելու պահին, սակայն հայտնի չի եղել կամ չէր կարող լինել դատարանին կամ կողմերից մեկին, սակայն կարող է էապես ազդել գործը ընթացքի վրա։ Կառավարությունն հավանություն է տվել օրինագծին։