ՀՀ Կառավարությունը մտադիր է ֆիզանձանց կողմից մեքենաների նորմուծումն ազատել ԱԱՀ-ից : Այս մասին փետրվարի 25-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով, եթե գործող օրենսդրությամբ ֆիզանձինք ԱԱՀ-ից կազատվեն միայն 2017 թ. հունվարի 1-ից, ապա հիմա առաջարկում են արագացնել այդ ժամկետները : Կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի թիվ 865 որոշման մեջ եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջարկում են շտապ կարգով՝ երկու օրվա ընթացքում համալրել, ընդունել ու հնարավորինս արագ գործածության մեջ դնել :




























