Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հավանականության մասին հստակ կարելի է խոսել միայն ապրիլի վերջին: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե կորուստների նվազման դեպքում հնարավոր է արդյոք սակագնի վերանայում:

«Երկու տոկոսի նվազում կա եւ կորուստների նվազումն այս պահին այն մեծության է, որը մենք նախատեսել ենք սակագնի որոշման մեջ: Հետեւաբար, երբ մեր նախատեսած շեմից ավելի կիջնի տոկոսը, այդ ժամանակ, բնականաբար, կքննարկենք: Կարծում եմ` վերանայման մասին հնարավոր է խոսել միայն 2 ամիս անց` ապրիլի վերջին»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2015թ. օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան թանկացել է 6,93 դրամով: