ԵՏՄ անդամ երկրների նոտարական պալատները նոտարների գործունեության նորմատիվ-իրավական կարգավորմանը վերաբերող տեղեկությունների փոխանակման համակարգ կմշակեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Դաշնային նոտարական պալատի մամուլի ծառայությունը։
«Նորարարությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցության մեխանիզմների եւ կողմերի տեղեկատվական համագործակցության զարգացման կոնկրետացումը նախատեսվում է փետրվարի 21-ին Սանկտ Պետերբուրգում կնքված՝ ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նոտարիատների համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով»,- ասել է գործակալության զրուցակիցը։





























