Սիրիական բանակը նորից իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ նահանգի հարավ-արեւելքում գտնվող Հանասեր քաղաքը, հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիական բանակի ստորաբաժանումները վերականգնել են քաղաքի կայունությունն ու անվտանգությունը, ՍԱՆԱ-ի թղթակցին հայտնել է զինվորական աղբյուրը:
Նախօրեին Սիրիական բանակի զինծառայողները ժողովրդական աշխարհազորի ջոկատների հետ միասին ահաբեկիչների մեծ խումբ էին ոչնչացրել Ռասմ Ան Նաֆլ ու Բուրջ Ազ Զարուր բնակավայրերում, նաեւ Հանասեր բնակավայրի շրջակայքում:
Ավելի վաղ, փետրվարի 22-ին ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները փակել էին Հալեպ տանող ճանապարհի մի մասը, փորձելով վերահսկողության տակ վերցնել Հալեպ- Համա մայրուղին: Նրանք նաեւ հասցրել էին ականապատել մայրուղու մի մասը, որպեսզի խանգարեն սիրիական բանակի առաջխաղացմանը:





























