ՀՅԴ-ն առաջվա պես դեմ է Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելուն: Այս մասին փետրվարի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք նրա տեսակետը փոխվել է ընդդիմադիր պատգամավորից նախարար դառնալուց հետո՝  Մինասյանը պատասխանել է. «Ես հիմա էլ եմ դեմ: Ընդ որում դա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, այլեւ քաղաքական ուժի: Կգա ժամանակը, ու դուք կլսեք մեր տեսակետի մասին»,- ասել է նա:

Հիշեցնենք,որ պետական սեկտորում համակարգը պարտադիր է դարձել 2014 թ. հուլիսի 1-ից, իսկ մասնավոր սեկտորում այն պարտադիր կդառնան ՝ 2017 թ. հուլիսի 1-ից: