Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հորդորում է Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագինը համեմատել Մոլդովայի, Կոսովոյի, Ալբանիայի հետ, ոչ թե ՌԴ-ի կամ Ուկրաինայի:
Այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պտտգամավոր Հրանտ Բագրատյանը Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում էլեկտրաէներգիան ավելի էժան, քան Հայաստանում:
«Կոռեկտ չէ համեմատելը, ես երբեք կողմ չեմ եղել համեմատություններ անելուն, քանի որ տեղափոխման, տրանզիտային տարբերություններ կան: Ես առաջարկում եմ համեմատել Մոլդովայի, Կոսովոյի, Էստոնիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Մակեդոնայի հետ: Մեզ նման երկներ են, որտեղ սակագներն ավելի բարձր են, քան Հայաստանում են»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:
Պատասխանը, սակայն, ընդդիմադիր պաատգամավորին չգոհացրին: Նազարյանն էլ առաջարկեց մի օր հանդիպել եւ միասին քննարկել խնդիրը, չի բացառվում, որ Բագրատյանի առաջարկություններն իրենց օգնեն:
Նշենք, որ Ռոբերտ Նազարյանը խոորհրդարանում ներկայացնում է ՀԾԿՀ-ի 2016թ. գործունեության ծրագիրը:





























