Եթե Ռուսաստանը ԻՊ-ին ու «Ալ-Նուսրային» հարվածելու պատճառաբանությամբ քաղաքացիական անձանց էլ հարվածի, ուրեմն զինադադարի իմաստը կորում է։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքական Ulusalakanal կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ զինադադար հաստատելը դրական քայլ է, սակայն այն չպետք է վերաճի նոր հարձակումների։ «Զինադադարի տեքստում գրված է, որ ԻՊ-ի ու Ալ-Նուսրայի վրա դա չի տարածվում։ Եթե Ռուսաստանը ԻՊ-ին ու Ալ-Նուսրային հարվածելու պատճառաբանությամբ քաղաքացիական անձանց էլ հարվածի, ուրեմն զինադադարի իմաստը կորում»,-ասել է Դավութօղլուն։