Ամերիկացիները աջակցեցին Սիրիայի քրդերին, սակայն նրանք դավաճեցին ԱՄՆ-ին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի քրդերին աջակցելու համար՝ շեշտելով, թե նրանք էլ դավաճանեցին ԱՄՆ-ին։
«Սիրիայի քրդերը դավաճանեցին ԱՄՆ-ին։ Նրանք գնացին Ռուսաստանում գրասենյակ բացեցին։ Գրասենյակի պատերին էլ Օջալանի նկարով պաստառներ կախեցին»,-ասել է Չավուշօղլուն։





























