ՀՀ Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: Այս մասին Եգանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը եւ ընդունվել է: Շնորհակալությունս եմ հայտնում Արմեն Աշոտյանին կրթության համակարգում աշխատելու հնարավորության եւ մարդկային ջերմ վերաբերմունքի համար, հատուկ շնորհակալություն իմ շատ սիրելի լրագրողներին համատեղ կառուցողական աշխատանքի համար: Հաջողություն եմ մաղթում ԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին ու հարազատ դարձած ԿԳՆ աշխատակազմին»,-գրել է Կրթության եւ գիտության նախկին նախարարի նախկին խոսնակը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 24-ի հրամանարգրով Արմեն Աշոտյանը ազատվել է ԿԳ նախարարի պաշտոնից: Նոր նախարար է նշանակվել ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը: