ՀՀ կառավարությունը Գյուղատնտեսական տարածքների զարգացման ֆոնդին 346 հազար դոլարի վարկ կտրամադրի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 25-ի Կառավարության նիստում։ Միջոցները կհատկացվեն մինչեւ 2016թ. դեկտեմբերը 4 տոկոս դրույքով։ Վարկը տրամադրվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային ֆոնդի ծրագրի շրջանակներում, որի «Շուկայական հնարավորություններ գյուղացիների համար» ծրագիրն իրականացնում է հայրենական կազմակերպությունը։ Ծրագիրը նախատեսված է ագրարային արտադրանքի զարգացման համար բարձր ավելացրած արժեքով։
Կառավարությունը Գյուղատնտեսական տարածքների զարգացման ֆոնդին 346 հազար դոլարի վարկ կտրամադրի

Հասանելի է
русский



























