ՀՀ կառավարությունը հերթական անգամ կփոխհատուցի ոռոգիչ ընկերությունների կորուստները։ Ինչպես փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում ասել է Ջրային տնտեսությունների պետական հանձնաժողովի պետ Արամ Հարությունյանը, 799 մլն դրամ կհատկացվի ջրօգտագործողների ֆինանսական պակասուրդը ծածկելու համար, եւս 609.2 մլն դրամ՝ ՀԷՑ-ի առաջ ունեցած պարտքերը մարելու համար։ Վերջապես ջրօգտագործող մարզային ոռոգիչ ընկերությունների՝ «Սեւան -Հրազդան» եւ «Ախուրյան-Արաքս» ջրաբաժան ընկերությունների առաջ ունեցած պարտքերը մարելու համար կհատկացվի 1 մլրդ 448 մլն դրամ։
ՀՀ կառավարությունը հերթական անգամ կփոխհատուցի ոռոգիչ ընկերությունների կորուստները

Հասանելի է
русский



























