ՀՀ կառավարությունը չի վճարելու մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերությունների պարտքերը։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է էներգետկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ մեկնաբանելով վարկը, որը Հայաստանը պետք է ստանա Համաշխարհային բանկից երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի պարտքերը մարելու համար։

Նա հիշեցրել է, որ ՀԷՑ-ի նախկին սեփականատիրոջ մոտ մի շարք պարտքեր են մնացել գեներացնող ընկերությունների առաջ։ Դրանք «Ինտեր ՌԱՕ»-ն կմարի նախատեսված ժամկետներում՝ մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը։

Կան նաեւ այլ պարտապաններ։ Վարկը վերցվում է այդ պարտքերը մարելու համար։ Այդուհանդերձ դրանք վերջին հաշվով վճարելու են մասնավոր ընկերությունները եւ ոչ թե պետությունը, հավելել է նախարարը։