Հաջորդ ԱԺ-ում ՀՅԴ-ի տեսակարար կշիռը շատ ավելի բարձր կլինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն նախորդ խորհրդարանական ընտրություններում հավաքել է ընդամենը 5 տոկոս ձայն, եւ արդյոք այդ իմաստով մեծ ակնկալիքներ ունեն հաջորդ ընտրությունների ժամանակ, Վարդանյանը պատասխանել է. «Պետք է գնահատականներում օբյեկտիվ լինել, ինչ է նշանակում իշխանության հետ, թե առանձին: Վերջին երկու ընտրություններում 2007թ.-ին Դաշնակցությունը հավաքել է 178 000 ձայն, որը 14 տոկոս էր եւ վերջին ընտրություններին՝ 12 000 ձայն, 5 ու մի քիչ տոկոս: Այդ արդյունքի մասին ես տարիներ շարունակ մանրամասն ասել եմ, ինչու է այդպես եղել: Ես վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք դրված են համագործակցության համաձայնագրի հիմքում, որոնք պիտի ազդեն մեր երկրի զարգացման վրա, դրանց արդյունքում ձեզ վստահեցնում եմ, որ հաջորդ ընտրություններում Դաշնակցության տեսակարար կշիռը մեր բոլորի սիրելի ԱԺ-ում շատ ավելի բարձր կլինի»:





























